MENU

Fun & Interesting

2023-ի սեպտեմբերյան պատերազմը սկսվեց «406» մարտական դիրքից

CIVILNET 42,040 5 months ago
Video Not Working? Fix It Now

Համարվում է, որ 2023-ի սեպտեմբերյան պատերազմը սկսվել է «406» մարտական դիրքից։ Սեպտեմբերի 19-ի լայնածավալ հարձակումից առաջ՝ ժամը 09։45-ի սահմաններում, ադրբեջանցիները փորձեցին հանկարծակիի բերել Ասկերանի շրջանի Հարավ գյուղի մոտ գտնվող այս դիրքը։ Սակայն Ասկերանի բրիգադի դիրքապահները նրանց հայտնաբերեցին ու կորուստներ պատճառելով հետ մղեցին ելման կետ։ Երկրորդ հարձակումը տեղի ունեցավ երեք ժամ անց՝ լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում։ Այդ ժամանակ մերձամարտում զոհվեց տարիքով ամենաավագը՝ 47-ամյա Միխայիլ Բալայանը։ Դիրքի անձնակազմը մի քանի ժամ դիմադրելուց հետո նահանջեց և ամրապնդվեց հաջորդ գծում։ Նրանց խնդիրն էր կանգնեցնել հակառակորդի առաջխաղացումը, որը շտապում էր արգելափակել Ստեփանակերտ - Մարտունի գլխավոր ճանապարհը Հարավի խաչմերուկում (Հարավի յալ)։ Այս ամենի մասին մեզ պատմեց «406» մարտական դիրքի ավագ Մարտիկ Հարությունյանը։ «Հարավի խաչմերուկ»-ի ուղղության մասին ամբողջական նյութը այստեղ՝ https://www.civilnet.am/news/799335/ #CivilNet #ՍիվիլՆեթ - Subscribe to our channel: https://goo.gl/UnKG5U - Follow us on Instagram: https://www.instagram.com/civilnet.am/ - Follow us on Twitter: https://twitter.com/CivilNetTV - Follow us on Telegram: https://t.me/s/civilnetv - Find us on Facebook: https://www.facebook.com/CivilNet.TV - Check our website: https://www.civilnet.am/ © Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Սիվիլիթաս հիմնադրամին: ՍիվիլՆեթի խմբագրական քաղաքականության համաձայն` արգելվում է օգտագործել ՍիվիլՆեթի նյութերը առանց պատշաճ հղման, ներբեռնել և այլ օնլայն հարթակից վերբեռնել ՍիվիլՆեթի պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը` առանց համապատասխան համաձայնության: © Copyright of this report belongs to the Civilitas Foundation. In accordance with the editorial policy of CivilNet (the media project of the Civilitas Foundation), materials may not be reproduced, distributed, transmitted, displayed, published or broadcast without the prior consent of CivilNet. You may not alter or remove any trademark, copyright or other notice from copies of the content.

Comment