Ազատ Ձայն լրատվականի Ձայն Արարատի հաղորդաշարի 28-րդ թողարկումը կրկին նվիրված է աշխարհաստեղծման առասպելներին: Այս անգամ մեր բանախոսը կներկայացնի արաբական աղբյուրներից գտնված մի առասպել , որում ներկայացվում է, որ աշխարհաստեղծումը տեղի է ունեցել հայկական լեռնաշխարհում, իսկ առաջին մարդն արարվել է Բյուրակն լեռան գագաթին: Հյուրն է՝ լեզվաբան, հայագետ Մովսես Նաջարյանը:
Հաղորդաշարի բոլոր թողարկումները՝ https://bit.ly/3k4mnSN
Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին՝ https://bit.ly/3lWn3tP
_______________________________________
«Ազատ Ձայն» լրատվականը ստեղծելիս մեր նպատակն էր հայ ժողովրդին ավելի մոտիկից ծանոթացնել սեփական պատմությանն ու ծագումնաբանությանը, ճանաչել կրոնը, նախնիներին, պատմական վառ ու տխուր փաստերը։ Հենց այս նպատակով մենք ArmFreeVoiceNews յութուբյան էջում թողարկել ենք «Ձայն Արարատի» հաղորդաշարը, որի 69 թողարկումներում ներկայացրել ենք հայոց պատմությանը, աշխարհաճանաչմանը և հայագիտությանը նվիրված հաղորդումներ։ Հաղորդաշարի թողարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/3k4mnSN :
Հաղորդաշարի «Հայոց պատմություն» բաժինը սկսվում է հայոց հնագույն թագավորությունների կազմավորումից՝ Միտանի, Հայասա, Արատտա, Վանի թագավորություն, Երվանդունիներ, Արտաշեսյաններ, Արշակունիներ։ Անմասն չեն մնացել միջնադարյան մեր հզոր թագավորությունները՝ Բագրատունիները, Կիլիկյան Հայաստանը, Զաքարյանները և այլն։
Մի քանի հաղորդումներ նվիրված են Համիդյան ջարդերին, երիտթուրքերի կառավարության ձևավորմանը և իհարկե, չարաբաստիկ 1915-1923թթ․ շարունակվող ցեղասպանությանը։ Ունենք հաղորդումներ նվիրված՝ աշխարհաստեղծման առասպելներին, հայոց դիցաբանությանը, ազգային արժեհամակարգին, ցեղակրոնությանը և Նժդեհի գաղափարախոսությանը։
«Ձայն Արարատի» հաղորդաշարից զատ, ArmFreeVoiceNews յութուբյան էջում տեղ են գտնում նաև տեսանյութեր լրատվական դաշտի տարբեր թեմաների վերաբերյալ:
Ազատ Ձայն լրատվականի հարթակներն են՝
Կայք՝ https://azatdzayn.com/
Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/azatdzayn/
Թվիթեր՝ https://twitter.com/azatdzayn
Յութուբ՝ https://www.youtube.com/user/ArmFreeVoiceNews