Նեխուրը հարուստ է վիտամիններով՝ հատկապես C-ով, նաև А, Е, К, B խմբի վիտամիններով, ամինաթթուներով, միկրոտարրերով՝ բոր, կալցիում, քլոր։
Նեխուրը նպաստում է օրգանիզմի տոնուսի բարձրացմանը, առույգությանը, օգնում է հաղթահարել հոգնածությունը, նաև արագացնում է օրգանիզմից տոքսինների դուրսբերման գործընթացը։
Նեխուրն օգտակար է սիրտ-անոթային հիվանդությունների, օրգանիզմի բորբոքային գործընթացների դեպքում։ Ցածր կալորիականության շնորհիվ նեխուրն ընդունված է համարել դիետիկ սննդակարգի կարևոր բաղադրիչ։ Բանջարեղենը նպաստում է նաև մարսողության բարելավմանը։
Նեխուրն օգտակար է շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ, սիրտ-անոթային, միզասեռական հիվանդությունների, փորկապության դեպքում։
Նեխուրի սերմերի մզվածքը հայտնի է ցավազրկող, մկանային ջղաձգումը թուլացնող հատկությամբ, օգտակար են նաև հոդային ցավերի դեպքում։
Նեխուրից պատրաստված ուտեստներն արագ մասրվում են, նվազեցնում են խոլեստերինի մակարդակը, օգնում են ազատվել ավելորդ հեղուկից, օգտակար են այտուցվածության հաղթահարման համար։
❌Հում վիճակում ցուցված չէ ուտել ստամոքսա-աղիքային համակարգի խնդիրներ ունեցողներին։
Նեխուրի օգտագործումը խստորեն պետք է սահմանափակեն հղիները, կերակրող մայրերը։
❇️Անհրաժեշտ է առաջին աղցանի համար
Նեխուր 4-5 ցողուն
Գազար 3 հատ
Մաղադանոս
Ձիթապտղի յուղ 2-3 ճ գ
Քացախ 1 թ գ
Աղ
Սեւ պղպեղ
Քունջութ
❇️2 աղցան
Նեխուր 1 կապ
Նուռ 1
Դդմի սերմեր 0,5 բաժակ
Թթվասեր 4-5 ճ գ
Ձիթապտղի յուղ 2-3 ճ գ
Աղ
Սեւ պղպեղ
Սխտոր 1 ատամիկ
#salad #աղցան #baxadratomser #xohanoc #salat #salades #салат #համեղբաղադրատոմսեր #բաղադրատոմս #նեխուր #cooking #cookingshow #vegan #vegetables #vegetarian #youtube #lille #motivacia #france #francewithasyavlog #մոտիվացիա #vloger #youtuber