ԴՈՒ ՀԵՌԱՑԱՐ
Դու հեռացար, քեզ մոռանալ չի լինի:
Թող սիրտը քո երբեք տխուր չլինի:
Եթե կյանքում գեթ մեկ անգամ, վշտանաս
Հովի նման վիշտդ թեթև թող լինի,
Եթե կյանքում գեթ մեկ անգամ, վշտանաս
Հովի նման վիշտդ թեթև թող լինի:
Կրկ. Իսկ թե հանկարծ սև աչերդ արտասվեն,
Թող արցունքը սրտիս վրա մեգ լինի:
Թող հողմերը հոգիս տանեն, ծվատեն
Միայն սիրտդ, սիրտդ վերքոտ չլինի,
Թող հողմերը հոգիս տանեն, ծվատեն
Միայն սիրտդ, սիրտդ վերքոտ չլինի:
Տարիները լուռ կսահեն ու կանցնեն:
Անցած սերը նորից բերել չի լինի:
Միայն սիրո արցունքները կմնան,
Ախ արցունքներ խինդ ու երազ թող լինի:
Խոսք և երաժշտութիան՝ Սասուն Պասկևիչյանի