Քարոզիչ` Ն.Ա.Տ. Սահակ Բ պատրիարք
Պոլսի Հայոց պատրիարք։
Տեսանյութը վերցված է Մանանա երիտասարդական ծրագրի ֆեյսբուքյան էջից`
https://www.facebook.com/Mananaprogram/videos/607945381031216/
Սահակ պատրիարքի քարոզների յութուբյան էջը`
https://youtu.be/hKeEtE3fodY
ՍԱՂՄՈՍ 21:1 Այսուհետեւ՝ առաւօտեան օգնութեան մասին.սաղմոս Դաւթի
ՍԱՂՄՈՍ 21:2 Աստուա՛ծ իմ, Աստուա՛ծ, նայի՛ր ինձ, ինչո՞ւ լքեցիր ինձ, յանցանքներիս պատճառով հեռու մնացիր իմ փրկութիւնից։
ՍԱՂՄՈՍ 21:3 Աստուա՛ծ իմ, քեզ կանչեցի ցերեկով, բայց չլսեցիր ինձ, կանչեցի գիշերով՝ բայց չանսացիր ինձ։
ՍԱՂՄՈՍ 21:4 Դու ապրում ես սրբերի մէջ եւ գովերգւում Իսրայէլում։
ՍԱՂՄՈՍ 21:5 Քեզ վրայ յոյս դրին հայրերը մեր, յոյս դրին քեզ վրայ, եւ դու փրկեցիր նրանց։
ՍԱՂՄՈՍ 21:6 Առ քեզ աղաղակեցին ու ապրեցին,քեզ վրայ յոյս դրին եւ ամօթով չմնացին։
ՍԱՂՄՈՍ 21:7 Բայց ես որդ եմ եւ ոչ թէ մարդ, մարդկանց համար նախատինք եմ եւ անարգանք՝ ժողովուրդներին։
ՍԱՂՄՈՍ 21:8 Բոլոր ինձ տեսնողներն արհամարհում էին ինձ, խօսում շրթունքներով եւ շարժում գլուխներն իրենց՝ ասելով.
ՍԱՂՄՈՍ 21:9 «Յոյսը դրել է Տիրոջ վրայ, դէ թող փրկի ու ազատի նրան, եթէ սիրում է նրան»։
ՍԱՂՄՈՍ 21:10 Դո՛ւ հանեցիր ինձ արգանդից, իմ յոյսը դարձար մօրս կաթով սնուելու օրից։
ՍԱՂՄՈՍ 21:11 Քե՛զ յանձնուեցի ես արգանդից, մօրս որովայնից սկսած՝ դու ես Աստուածն իմ։
ՍԱՂՄՈՍ 21:12 Մի՛ հեռացիր ինձնից, քանզի մօտ են վտանգները, եւ չկայ մէկը, որ օգնի ինձ։
ՍԱՂՄՈՍ 21:13 Բազում եզներ շրջապատեցին ինձ, եւ պարարտ ցուլերը պաշարեցին ինձ։
ՍԱՂՄՈՍ 21:14 Մռնչացող ու յափշտակող առիւծների պէս ինձ վրայ բացին բերաններն իրենց։
ՍԱՂՄՈՍ 21:15 Հոսեցի ես ինչպէս ջուր, խախտուեցին իմ բոլոր ոսկորները, եւ սիրտս հալած մոմ դարձաւ որովայնիս մէջ։
ՍԱՂՄՈՍ 21:16 Զօրութիւնն իմ չորացաւ խեցու նման, լեզուս կպաւ քիմքիս, եւ ինձ իջեցրին մահուան հողի մէջ։
ՍԱՂՄՈՍ 21:17 Չորս կողմս բազում շներ հաւաքուեցին, եւ չարագործների ամբոխն ինձ պաշարեց։
ՍԱՂՄՈՍ 21:18 Ծակեցին ձեռքերն ու ոտքերն իմ, հաշուեցին բոլոր ոսկորներս, նրանք նայեցին ու տեսան ինձ։
ՍԱՂՄՈՍ 21:19 Հագուստներս բաժանեցին իրար մէջ, եւ պատմուճանիս վրայ վիճակ գցեցին։
ՍԱՂՄՈՍ 21:20 Դու, Տէ՛ր, օգնութիւնդ ինձնից հեռու մի՛ պահիր, այլ օգնի՛ր ինձ, Տէ՛ր։
ՍԱՂՄՈՍ 21:21 Փրկի՛ր ինձ սրից, փրկի՛ր միամօրիկիս շների ձեռքից։
ՍԱՂՄՈՍ 21:22 Ազատի՛ր ինձ առիւծի բերանից, եւ խեղճ անձն իմ՝ միեղջերուի եղջիւրից։
ՍԱՂՄՈՍ 21:23 Անունդ պիտի հռչակեմ իմ եղբայրներին, ժողովատեղում պիտի օրհնեմ քեզ։
ՍԱՂՄՈՍ 21:24 Աստուածավախնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը, եւ թող Յակոբի բոլոր զաւակները փառաբանեն նրան։
ՍԱՂՄՈՍ 21:25 Իսրայէլի ողջ սերունդը երկիւղ պիտի կրի Տիրոջից, քանզի Տէրը չարհամարհեց ու չանարգեց աղօթքն աղքատիսեւ երեսն ինձնից չշրջեց, այլ երբ ձայն տուի նրան՝ լսեց ինձ։
ՍԱՂՄՈՍ 21:26 Քո մասին է գովքն իմ, մեծ հաւաքներում պիտի օրհնեմ քեզ։ Ուխտս պիտի կատարեմ նրա բոլոր երկիւղածների առջեւ։
ՍԱՂՄՈՍ 21:27 Տնանկները պիտի ուտեն ու յագենան, Տիրոջը փնտռողները պիտի օրհնեն նրան։ Նրանց սրտերը կ՚ապրեն յաւիտեանս յաւիտենից։
ՍԱՂՄՈՍ 21:28 Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ կը վերյիշեն ու կը դառնան Տիրոջը։ Բոլոր ազգատոհմերը կ՚երկրպագեն նրան,
ՍԱՂՄՈՍ 21:29 քանզի Տիրոջն է արքայութիւնը, եւ նա է տիրում բոլոր հեթանոսների վրայ։
ՍԱՂՄՈՍ 21:30 Լիացան եւ երկրպագեցին նրան երկրի բոլոր մեծամեծները, եւ ամէն ոք, որ գերեզման է իջնում, նրա առջեւ պիտի ընկնի։
ՍԱՂՄՈՍ 21:31 Նրանով է ապրում անձն իմ, եւ իմ սերունդը պիտի ծառայի նրան։
ՍԱՂՄՈՍ 21:32 Գալիք սերունդներին պիտի պատմեմ Տիրոջ մասին, Տիրոջ գործած արդարութիւնը պիտի աւանդուի այն ժողովրդին, որ ծնուելու է։
#սահակսրբազան #առանձնություն #մենակություն #միայնակ #քարոզ #խրատ #աղոթք