Հովհաննես Թումանյան (փետրվարի 19, 1869 Դսեղ, Բորչալուի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 23, 1923, Մոսկվա, ԽՍՀՄ), «Թմկաբերդի առումը» պոեմ
Պոեմը Թումանյանը գրել է 1902 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է «Մուրճ» ամսագրում 1905 թվականին։ Այնուհետև հեղինակի կենդանության ժամանակ պոեմը տպագրվել է վեց անգամ։ Պոեմի նյութը Հովհաննես Թումանյանը վերցրել է ժողովրդական բանահյուսությունից։ Այն «Թմկաբերդի առումը» վերնագրով գրի է առել Երվանդ Լալայանն (հայ ազգագրագետ, բանահավաք, հնագետ) իր «Ջավախքի բուրմունքը» բանաստեղծական նյութերի ժողովածուի մեջ։ Թումանյանը ձգտել է պոեմին որքան հնարավոր է պատմական իրադարձության բնույթ հաղորդել և փիլիսոփայական ընդհանրացումներ կատարել։ Պոեմում Թումանյանը վառ է պահում մարդու կոչման, լավ ու բարի գործ կատարելու գաղափարը և դրան հակադրում չար և վատը, փառաբանում է մարդու լավ գործը, որը անմահության հասնելու միակ գրավականն է։
«Թմկաբերդի առումը» Հ․ Թումանյանի երկրորդ գլուխգործոցն է «Անուշից» հետո։ Այն էպիկական պոեմ է, ուր իշխում է մարդու գործի անմահության խորհուրդը։
Հերոսների հոգեվիճակների կտրուկ շրջադարձերը հանճարեղորեն պատճառաբանված են․
Կյանքը վաղանցուկ է, ուրեմն ինչու՞ վատ գործ կատարել և սերունդների անեծքին արժանանալ, պետք է հիշվել լավ գործով, լավն է մարդկայինը ու մարդուն դեպի անմահություն տանողը։