MENU

Fun & Interesting

Ամերիկայի Ձայն

Ամերիկայի Ձայն

Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի: Տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն:

«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 49 լեզուներով:

Հիմնադրվելով 1942 թվականին՝ «Ամերիկայի Ձայն»-ը տրամադրում է համապարփակ, անկախ հաղորդումներ ու իր լսարանին մտուցում ճշմարտությունը: «Ամերիկայի Ձայն»-ը ամբողջությամբ ֆինանսավորվում է ԱՄՆ-ի հարկատուների կողմից, որպես ԱՄՆ-ի Համաշխարհային լրատվամիջոցների գործակալության մի մաս: