MENU

Fun & Interesting

General News

General News

"Զորավար Սեպուհ պատմաքաղաքական վերլուծական կենտրոն" ՀԿ հիմնադրվել է 2018թ. փետրվարին: Կենտրոնի գլխավոր նպատակն է՝ հայոց պատմության զարգացման փուլերին համապատասխան իրականացնել քաղաքական վերլուծություններ: Այս խնդրի իրականացումն իր առջև դնելով՝ Կենտրոնը կարող է նպաստել ՀՀ ազգային անվտանգության վերաբերյալ ռազմավարության մշակմանը, արտաքին դիվանագիտական այնպիսի ուղիների որդեգրմանը, որոնք հայոց պատմության ընթացքում քննություն են բռնել։ Կենտրոնն իր հիմնադրած "Պատմություն և քաղաքականություն" գիտական հանդեսի էջերում, ինչպես նաև իր պաշտոնական կայքում պարբերաբար լուսաբանելու է հայոց պատմության շատ հիմնախնդիրներ՝ նոր, բայց ոչ արհեստական, այլ ըստ հնարավորինս՝ հիմնավոր մոտեցումներով, ինպես նաև մատուցելու է քաղաքական վերլուծականներ, թե մեր և թե գլոբալ կամ տարածաշրջանային խնդիրներին առնչվող: