Շուտով` նոյեմբերի 5-ին, Միացյալ Նահանգներում կկայանան հերթական նախագահական ընտրությունները: Սա Սպիտակ տան ղեկավարի աթոռի համար 60-րդ ընտրապայքարն է, որը որոշելու է, թե ով կստանձնի ԱՄՆ-ի 47-րդ նախագահի պաշտոնը:
Ամերիկյան երկկուսակցական քաղաքական համակարգում այսօր ընտրությունը երկու հիմնական թեկնածուների միջև է՝ ԱՄՆ գործող փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսի ու ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի: Հարցումներն արձանագրում են՝ երկու թեկնածուների ուժերը մոտավորապես հավասար են: Դիտորդների կարծիքով՝ այս ընտրություններում հաղթելու թեկնածուների հնարավորությունները չափազանց մոտ են:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը, ով սկզբում որոշել էր մասնակցել ընտրություններին և ներկուսակցական ընտրություններում վստահության քվե ստացավ, հունիսի 27-ին Թրամփի հետ կայացած հեռուտաբանավեճից շաբաթներ անց հայտարարեց նախընտրական պայքարը թողնելու մասին և նման կերպ ճանապարհ հարթեց Քամալա Հարիսի համար, ով Դեմոկրատական կուսակցության համերկրային համագումարում ընտրվեց երկրի նախագահի թեկնածու:
Այն, որ ընտրություններում հաղթելու թեկնածուների հնարավորությունները չափազանց մոտ են, նախևառաջ վկայում են սոցհարցումները: Հաշվի առնելով Միացյալ Նահանգների ընտրական համակարգի առանձնահատկությունները՝ վերլուծաբանների կարծիքով՝ վճռորոշ դեր կունենա, թե ինչպես են քվեարկելու, այսպես կոչված, տատանվող նահանգները: Ընտրական այս տարում վերլուծաբաններն առանձնացրել են յոթ նահանգներ, որտեղ քվեարկությունը կարող է որոշիչ լինել Սպիտակ տան ղեկավարի ընտրության հարցում:
«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:
https://www.amerikayidzayn.com/
https://www.facebook.com/amerikayidzayn
https://www.instagram.com/amerikayidzayn/
https://t.me/Amerikayidzayn
elections yntrutyunner USA Trump Harris President nakhagahakan