Լոռվա բնաշխարհի մարդիկ անկեղծ են, մաքուր ու պարզ: Այդպիսին է նաեւ Մարո տատը , որը երկար տարիներ քաղաքում՝Թիֆլիսում ապրելուց հետո վերջնականապես որոշել է. մինչեւ կյանքի վերջ գյուղում կմնա: Առողջ սնունդ է ուտում, լավ տրամադրություն պահպանում ու մշտապես ականջալուր լինում քաղաքից եկող թարմ նորություններին: Մարո տատը 85 տարեկան է, բայց 18 տարեկանի կյանք է վարում, չափազանց ճարպիկ ու աչքաբաց է ,ամեն ինչից տեղյակ, ասող-խոսող ու անսասան: