Իշխանությունն այլևս սպառված է և ոչ մի տեսլական ոչ մի արժեքային տեքստ չի մատեցում Հայաստանի քաղաքացիներին: Ահա դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյաը վերադարձել է 2018թ. թալանը հետ բերելու տեքստերին: Ինչպես հայտնի հեքիաթում է «Թագավորը մերկ է»...
Թագավորը շատ էր սիրում նոր զգեստներ հագնել և ամբողջ փողը հագուստի վրա էր ծախսում։ Նա վարձում է երկու խաբեբաների, որոնք խոստանում են թագավորի համար զգեստ կարել այնպիսի նուրբ կտորից, որ հիմարները չեն կարող տեսնել։ Որոշ ժամանակ անց խաբեբաները ջուլհակի դատարկ հաստոցից թագավորին են հանձնում «անտեսանելի զգեստը»։
Թագավորը և իր պալատականները նկատում են, որ իրենք չեն կարողանում տեսնել նոր զգեստը, բայց հիմար չթվալու համար վախենում են դա խոստովանել։ Այսպիսով, թագավորը քայլում է մերկ, և բոլորը հիանում են նրա հոյակապ նոր զգեստով։
Միայն մի փոքրիկ տղա է խաբեությունը մերկացնում՝ գոռալով մի նախադասություն, որը հետագայում դարձել է թևավոր․ «Թագավորը մե՜րկ է։»ւե