Հայաստանյան եզդիաբնակ գյուղերից մեկում՝ Ֆերիկում, 52 եզդի ընտանիք է բնակվում։ Նրանցից մեկն էլ Շառոևների ըտանիքն է։ Անահիտ Շառոևը Ֆերիկ է տեղափոխվել 22 տարի առաջ ու կաթ, մածունի վաճառքով է սկսել զբաղվել։ Անահիտ Շառոևը մեկն է եղել այն սակավաթիվ եզդիներից, որ կարողացել է ավարտել միջնակարգ դպրոցը, սովորել է 10 տարի, սակայն մասնագիտական կրթություն ստանալ չի կարողացել։ Տիկին Անահիտը, սակայն, ողջ կյանքի ընթացքում զբաղվել է ինքնակրթությամբ, գրել բանաստեղծություններ, խաղացել թատրոնում ու խոսել եզդիների իրավունքների մասին։
«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:
https://www.amerikayidzayn.com/
https://www.facebook.com/amerikayidzayn
https://www.instagram.com/amerikayidzayn/
https://t.me/Amerikayidzayn
https://twitter.com/Amerikayidzayn