Հայտնի խոսք կա՝ այր ու կին՝ մի մարմին։ Մարդիկ ամուսնանում են, ընտանիք կազմում, բայց երբ գործը հասնում է կենցաղային հարցերին, հարցեր են առաջ գալիս։ Ոմանց մոտ գործի հստակ բաժանումներ կան․ յուրաքանչյուրը գիտի իր անելիքն ու չանելիքը, մյուսների պարագայում այլ է․ կիսում են և կյանքը և կենցաղը և տնային հոգսերը։