MENU

Fun & Interesting

Ի՞նչ են ասում փորձագետները հանածոների շուրջ ամերիկա-ուկրաինական համաձայնագրի մասին

Video Not Working? Fix It Now

ԱՄՆ և Ուկրաինայի միջև բանակցությունների սեղանին է օգտակար հանածոների մասին համաձայնագիրը, որը կարևոր քայլ կլինի երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդման համար։ Այս չորեքշաբթի Ուկրաինայի կառավարությունը հավանություն է տվել համաձայնագրին: Ըստ համաձայնագրի՝ Վաշինգտոնն ու Կիևը հանդես են գալու որպես Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման հիմնադրամի համատեղ սեփականատերեր և կառավարիչներ, ու այդ հիմնադրամ է ուղղվելու ուկրաինական «բնական պաշարների արդյունահանումից ստացվող ապագա եկամուտների 50%ը»: «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին: «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն: https://www.amerikayidzayn.com/ https://www.facebook.com/amerikayidzayn https://www.instagram.com/amerikayidzayn/ https://t.me/Amerikayidzayn #trump #zelensky #minerals #ukraine

Comment