26-ամյա Արմինե Մելիքյանը կարճահասակություն ունի, ինչի պատճառով դեռ դեռահասության տարիներին ստիպված է եղել բախվել հասարակության կարծրատիպերին ու խեթ հայացքներին։ Արմինեն ամենից մեծ հիասթափությունը դպրոցում է ապրել, երբ խտրական վերաբերմունքի է արժանացել ուսուցիչների կողմից, բայց կարողացել է իր մեջ ուժ գտնել ու հաղթահարելով այդ կարծրատիպերը՝ դառնալ հաջողակ գործարար։ Արմինեն ձեռագործ խաղալիքներ է կարում ու վաճառում դրանք։
«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:
https://www.amerikayidzayn.com/
https://www.facebook.com/amerikayidzayn
https://www.instagram.com/amerikayidzayn/
https://t.me/Amerikayidzayn
https://twitter.com/Amerikayidzayn