Ժայռերի և քարերի մեջ թաքնված գյուղում՝ Լոռու Քարինջում, մարդիկ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, գարնանը սար գնում, ուշ աշնանը վերադառնում․ ասել է թե՝ հենց դա էլ ապրուստի հիմնական միջոցն է։ Տեսանյութի հերոսներն էլ Սարգսյանների աշխատասեր ընտանքն է։ Ի դեպ, գյուղում նրանց ճանաչում են, որպես հալալ քրտինքով հաց ստեղծող մարդիկ: Անասնապահությամբ են զբաղվում, սեփական արտադրություն ունեն, ու կարևորը՝ տարեցտարի ընդլայնում են իրենց տնտեսությունը: