MENU

Fun & Interesting

Թրամփը ստորագրեց բազմաթիվ գործադիր հրամանագրեր իր նախագահության առաջին օրը

Video Not Working? Fix It Now

Հունվարի 20-ին ստորագրված գործադիր հրամանագրերը վերաբերում են միգրացիոն քաղաքականությանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) և Փարիզյան համաձայնագրից դուրս գալուն, Մեքսիկական ծոցի անվանափոխությանը, նոր գործակալության ստեղծմանն ու ԱՄՆ-ի կողմից փախստականների ընդունման արգելքին։ ԱՄՆ-ի 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահության առաջին օրը աչքի ընկավ գործադիր հրամանագրերի առատությամբ։ Նախագահ Թրամփը հրամանագրերի առաջին շարքը ստորագրել է երդմնակալության արարողությանը հաջորդած տոնական միջոցառման ժամանակ՝ մայրաքաղաքի Capital One Arena մարզադահլիճում, որտեղ կայացել է նրա հանդիպումը համախոհների հետ։ Ուշ երեկոյան՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակ ժամանելուց հետո, նախագահ Թրամփը ստորագրեց ավելի շատ գործադիր հրամանագրեր, որոնք առնչվում են տարբեր՝ կարևոր ոլորտներին: «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին: «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն: https://www.amerikayidzayn.com/ https://www.facebook.com/amerikayidzayn https://www.instagram.com/amerikayidzayn/ https://t.me/Amerikayidzayn Trump Executive orders USA

Comment