MENU

Fun & Interesting

Ցեղասպանություն վերապրածները պատմում են Դարֆուրի վայրագությունների մասին

Video Not Working? Fix It Now

Դարֆուրի ու Չադի սահմանին «Ամերիկայի ձայնը» հանդիպել է փախստականների, որոնք սարսափելի պատմություններ են պատմել այն մասին, ինչը Միացյալ Նահանգները որակել է ցեղասպանություն Սուդանում՝ մեղադրելով ռազմականացված Արագ աջակցության ուժերին (Rapid Support Forces): Քայլեր ձեռնարկելու փախստականները կոչերի ֆոնին՝ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Արագ աջակցության ուժերի և նրանց հետ կապված այլ զինյալ խմբավորումների ղեկավարների նկատմամբ: «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին: «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն: https://www.amerikayidzayn.com/ https://www.facebook.com/amerikayidzayn https://www.instagram.com/amerikayidzayn/ https://t.me/Amerikayidzayn

Comment