Փորձագետներն անդրադարձել են Ռուսաստանի նորագույն պատմության շրջադարձային պահերին և թե ինչպես Վլադիմիր Պուտինը օրինական ճանապարհով ընտրված նախագահից վերածվեց բռնապետի, որը երկիրը ներքաշեց Ուկրաինայի դեմ աղետալի պատերազմի մեջ։
1999 թվականի օգոստոսի 9-ին Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Բորիս Ելցինը Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Վլադիմիր Պուտինին նշանակեց Ռուսաստանի կառավարության ղեկավարի պաշտոնակատար՝ Սերգեյ Ստեպաշինի փոխարեն։ Նույն օրը իր հեռուստաուղերձում Ելցինը Պուտինին անվանեց իր իրավահաջորդը՝ որպես պետության ղեկավար։
Մեկ շաբաթ անց Ռուսաստանի երկրորդ գումարման Պետական դումայի պատգամավորները ձայների 51,5% առավելությամբ Պուտինին հաստատեցին նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնում։ Ուշագրավ է, որ «ընդդիմադիրների» մեծ մասը Ռուսաստանի Կոմկուսի խմբակցությունից էր, և ընդդիմադիր քվեարկողների ընդհանուր թվի 24,6%-ը եղել է «կողմ», իսկ «դեմ»՝ 40%-ը։ Ընդ որում, Դումայի կոմունիստների գրեթե մեկ երրորդը (32,3%) ընդհանրապես չի օգտվել երկրորդ անձի օգտին քվեարկելու իր իրավունքից։
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամները 100%-ով «կողմ» քվեարկեցին Պուտինին, իսկ «Յաբլոկո»-ի անդամները տվեցին 18 ձայն «կողմ» (այն ժամանակվա կազմի 40%-ը), 8 «դեմ» (համապատասխանաբար՝ 17,6%), մնացած 19 պատգամավորները կա՛մ չեն քվեարկել, կա՛մ «ձեռնպահ» են մնացել։
«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:
«Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն:
https://www.amerikayidzayn.com/
https://www.facebook.com/amerikayidzayn
https://www.instagram.com/amerikayidzayn/
https://t.me/Amerikayidzayn