Բարի լույս Քրիստոսով իմ թանկագին եղբայրներ ու քույրեր։ Այս առավոտ ձեզ երկու ոգևորիչ իրական պատմություններ եմ պատմելու, թէ ինչպես է մայրական աղոթը օգնում պատերազմի ժամանակ։ Այսօր Սրբազան Հայաստան նախաձեռնության առաջարկած միասնական աղոթքի 3րդ օրն է ու ես այս պատմությունները պատմում են այն հույսով, որ դուք նույնպես քաջալերվեք ու ձեր հավատքը Քրիստոսի նկատմամբ ավելանա։ Որ իմանաք թէ ինչ հավատքով պետք է աղոթել մեր անձերի ապաշխարության, մեր հայրենիքի, զինվորների, պետության, եկեղեցու ու մեր բոլոր առաջնորդների համար։ Հիշեք, ծնողները պետք է ամեն օր աղոթեն իրենց զավակների համար, և լավ օրերին և նեղ օրերին, այլ ոչ թէ միայն նեղ օրերին։
Ուրեմն մի հոգի գրել է, ասում է հորեղբայրս հայրենական պատերազմից էր պատմում։ Կուրսկի տակ էր ու գրոհի ժամանակ մոր ձայնն է լսում հետևից Խորեեեեն Խորեեեեն է կանչում։ էդ ձայնի վրա շուռ է գալիս ու փամփուշտը անցնում է ականջի միջով։ Որ ձայնի վրա շուռ չգար էդ փամփուշտը մտնելու էր գլուխը։ Ու այդ մարդու մոր աղոթքները կանխեցի վերահաս փորձությունը։
Ահա ևս մի քաջալերական ու մխիթարական պատմություն մայրական աղոթքի զորության մասին։ Մի հոգի գրում է ու պատմում, 92թ պատերազմի ժամանակ քրոջս որդին գլխից վիրավոր գերի է ընկնում անգիտակից և արնաքամ։ Թե ինչքան է մնում այդ զնդանում ինքն էլ չգիտի։ Մի օր աչքերը բաց տեսնում է իր մայրիկին, որը թեքված վիրավոր որդու վրա ասում է, "զավակս գիշերվա կեսին աղոթիր Տիրոջը ուղ կփրկվես։" Այս մարդն ասում է "մորս այնքան իրական տեսա, որ կանգնեցի ու մայրիկ կանչեցի։" Ու նամակ գրողն ասում է "և մեր տղան Աստծու կամոք ամիսներ անց տուն հասավ։ Աստծուն խնդրենք աղոթքով ու հոգով։"