Գոհար Պետրոսյանը ծնվել ու մեծացել է Գյումրիում։ Փոքր տարիքում ծնողները հասկացել են, որ Գոհարը լսողության խնդիր ունի։ 4-րդ աստիճանի ծանրալսություն ունեցող Գոհարի մոտ ծնողները 2 տարեկանում նաև նկարելու հմտությունն են հայտնաբերել և արել ամեն ինչ, որ նրա նկարչությունը դառնա Գոհարի համար հաղորդակցման միջոց։ Գոհարը հիմա սեփական արվեստանոցն ունի, զբաղվում է խեցեգործությամբ, դասավանդում նկարչություն։
«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:
https://www.amerikayidzayn.com/
https://www.facebook.com/amerikayidzayn
https://www.instagram.com/amerikayidzayn/
https://t.me/Amerikayidzayn