MENU

Fun & Interesting

«Հարսն ու սկեսուրը» Գյումրիից․ Մի կնոջ պատմություն

Video Not Working? Fix It Now

Անուշ Գևորգյանը ծնունդով Գյումրիից է։ Տնային տնտեսուհի լինելով՝ Անուշի մոտ միշտ մեծ ցանկություն է եղել անձնապես կայանալու և ընտանիքին օգնելու։ Այդ մղումն էլ բերել է նրան, որ հրուշակագործության հանդեպ սերը վերածվել է ընտանեկան բիզնեսի։ Ամեն ինչ սկսվել է Լեռնային Ղարաբաղում, երբ Անուշը իր ընտանիքի հետ միասին տեղափոխվել էր՝ բնակվելու զինծառայող տղայի կողքին։ Անուշը իր հարսի՝ Քրիստինեի հետ, սկզբից թխում էր տորթեր և նվիրում բարեկամներին, ծանոթներին։ Սիրով և հոգատարությամբ պատրաստված տորթերը հավանում էին բոլորը, և այդպես սկսվեցին պատվերները։ Այժմ, «Հարս ու Սկեսուր» շարունակում են իրենց համեղ գործը Գյումրիում։ «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին: https://www.amerikayidzayn.com/ https://www.facebook.com/amerikayidzayn https://www.instagram.com/amerikayidzayn/ https://t.me/Amerikayidzayn

Comment