Նպատակ ունենալով նպաստել երիտասարդների ազգային արժեքների ամրապնդմանը, մարզերի զարգացմանը, ինչպես նաև ներմարզային և միջմարզային կապերի ստեղծմանը թե՛ Հայաստանում, Ջավախքում, Արցախում և թե՛ Սփյուռքահայության շրջանակներում՝
Հզոր Միտքը ձևավորում է հզոր համահայկական երիտասարդական ցանց
Այս նպատակին հասնելու ճանապարհին ՀԿ-ի թիմն աշխատելով ավելի քան 700 երիտասարդների հետ՝ իրականացրել և շարունակում է իրականացնել մի շարք ոչ ֆորմալ կրթական ծրագրեր և՛ առցանց տարբերակով, և՛ այցերի միջոցով, փորձի փոխանակումներ, դասընթացներ, սեմինարներ, միջմարզային միջոցառումներ, ճամբարներ, որոնք նպաստում են մարզաբնակ երիտասարդների հմտությունների զարգացմանը՝ վերջնանպատակ ունենալով աջակցել նաև մարզերի զարգացմանը և առաջխաղացմանը: