3 տարվա մեջ կորցնելով 2 տուն՝ Առուստամյանների ընտանիքն այսօր բնակվում է Երևանում։ Ամուսինը, ով Լեռնային Ղարաբաղի հանրապետական հիվանդանոցի գլխավոր վիրբույժն էր, վեջին տեղահանման օրերին ստիպել է ընտանիքին լքել Ստեփանակերտը։ Իսկ ինքն ամենավերջին հիվանդի հետ է լքել հիվանդանոցը։ Թեև
հայրենիքի կորուստը ստվերել է բոլոր աշխարհիկ խնդիրները, այնուամենայնիվ, Գրիգոր և Անուշ Առուստամյանները «ժամանակ չունեն» ընկճվելու, պետք է դաստիարակել ու արժանի մանկությամբ ապահովել 5 երեխաներին։
«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:
https://www.amerikayidzayn.com/
https://www.facebook.com/amerikayidzayn
https://www.instagram.com/amerikayidzayn/
https://t.me/Amerikayidzayn
https://twitter.com/Amerikayidzayn