Բարի գալուստ Քարինջ: Այս անգամ հյուր ենք պարոն Լորիսին և տիկին Շողիկին՝ աշխատավոր մարդկանց: Նրանց առօրյան շատ հագեցած է՝ հողագործություն, տնտեսություն, գյուղի կյանք: Հերոսներս իմ հեռուստադիտողին ցույց են տալիս իրենց ժրաջան աշխատանքն ու պատմում առօրյայի մասին:
Հաղորդումը հեղինակի մտավոր սեփականությունն է։ Այն գործածելը ամբողջությամբ կամ հատվածաբար ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Հաղորդման հերոսները նկարահանվել են իրենց համաձայնությամբ եւ թույլտվությամբ։ Հնարավոր են հեղինակի, մասնակիցների ու հեռուստադիտողի կարծիքների անհամապատասխանություններ։ Հոլովակը նկարահանվել է 2024 թվականի նոյեմբերի 6-ին Լոռու Քարինջ գյուղում iPhone 16 Pro Max հեռախոսով:
Վոլոդյա Հովսեփյանը հեռուստալրագրող է, որն այս ալիքում ներկայացնում է հայ աշխատավոր մարդու առօրյան, ապրելակերպը, կենցաղը, կոլորիտն ու ավանդույթները։
ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է․ մեկնաբանություններում խուսափել գռեհիկ արտահայտություններից, վիրավորանքից ու հայհոյանքներից: