խմորը 1-2 օր կարելի է պահել սառնարանում, դրանից երկար պահելու դեպքում պահպանում ենք ՍԱՌՑԱՐԱՆՈՒՄ։
Խմորի համար ( եթե այս կտրվածքով եք թխելու, կտրել ցանկալի է շատ ավելի շեղ, որպեսզի շերտերը հաստատ բացվեն ու գեղեցիկ թիթեռնիկ ստացվի։ քիչ շեղությոն պատճառով մի քանիսը շրջվել էին ու ավելի քիչ բացվել )
5 դեղնուց
1 ճ/գ քացախի էսենցիա /70 տոկոս/ կարելի է նաև քացախ
2 ճ/գ օղի
1թ/գ կիտրոնաթթու /լիմոնի աղ/
1 թ գդալ աղ
200 մլ բուսայուղ
1 լ ջուր
1 կգ կարագ կամ մարգարին
( պահանջվում է միջինը 2 կգ ալյոյր)
Խորիզի համար
ԽՈՐԻԶԻ համար
70 գ փափուկ կարագ
3-4 ճ/գ շաքարավազ
վանիլին
150 գ ալյուր /
ալյուրի քանակը կարող է տարբերվել ամեն անգամ՝ կախված տարբեր հանգամանքներից, հետևաբար ավելացնում ենք քիչ-քիչ ու ստանում անհրաժեշտ վիճակի փշուր ( խորիզի բաղադրության մեջ շաքարավազ շատ ավելացնելու կարիքը չկա։ Խորիզի համը կախված է ոչ այնքան շաքարավազի քանակից, որքան կարագի համից ու երակից։ Որակյալ կարագով կամ յուղով խորիզը շատ համեղ է անգամ առանց մեծ քանակի շաքարավազ օգտագործելու։ Ի դեպ, հատկապես կտրատված գաթաներն ու շերտավոր խմորով գաթաները
շաքարի մեծ քանակից կարող են չորանալ ու ծանրանալ։