MENU

Fun & Interesting

Պետք է պաշտպանել Հայաստանը՝ որպես ազատության ամրոց. Սեմ Բրաունբեք

Ամերիկայի Ձայն 3,588 lượt xem 1 day ago
Video Not Working? Fix It Now

«Ամերիկայի ձայնը» զրուցել է Թրամփի առաջին նախագահության շրջանում միջազգային կրոնական հարցերով ԱՄՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Սեմ Բրաունբեքի հետ, ով այսօր հանդիսանոմ է Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի համանախագահ: Նա տեղեկացրեց, որ Երևանը պատրաստվում է հյուրընկալել քրիստոնյաների հալածանքների թեմայով համաժողով

«Ամերիկայի ձայն»․ «Պարոն դեսպան, շնորհակալ եմ՝ ժամանակ տրամադրելու և մեզ հետ խոսելու համաձայնության համար: Լայնամասշտաբ գագաթնաժողով է, և հայացք նետելով այս իրադարձությանը՝ ի՞նչ եք կարծում, ո՞րն է լինելու Միջազգային կրոնական ազատության ամենամյա գագաթնաժողովի ուղերձը 2025 թվականին»։

Սեմ Բրաունբեք․ «Կարծում եմ՝ հիմնական ուղերձը հենց այս շարժումն է։ Համաշխարհային շարժում է: Մարդիկ ողջ աշխարհից, տարբեր դավանանքների ներկայացուցիչներ հավաքվել են՝ աջակցելու կրոնական ազատությանը բոլորի համար և ամենուր:

Եվ այն [աստիճանաբար] հիմվել է, և դա է շարժման բնույթը: Ժամանակ է հարկավոր, որպեսզի այն սկսի աշխատել: Դու մարդկանց ինչ-որ բան ես ցույց տալիս, և նրանք ասում են՝ ահավոր է: Հետո նրանք խոսում են ուրիշի հետ և այլ մարդկանց են ներգրավում: Բջիջներ են հիմնում իրենց երկրներում, և հետո այդ ողջ հոսքը առաջ եք շարժում:

Շարժումն, իրոք, թափ է հավաքում։ Կարծում եմ, սա է այս հանդիպման իրական ուղերձը»։

«Ամերիկայի ձայն»․ «Ո՞րն է գագաթնաժողովի կարևորությունը։ Արդեն հինգերորդ գագաթնաժողովն է։ Տեսնո՞ւմ եք տարբերություն նախորդ չորս հավաքների համեմատ։ Որո՞նք են ամենակարևոր ձեռքբերումները, որ կարող եք նշել այս ժամանակահատվածում։ Իսկ ինչո՞ւ է տարբերվում 2025 թվականը»։

Սեմ Բրաունբեք․ «Կարծում եմ, այն, ինչ չափելի է, մարդկանց թիվն է, որոնց մենք ազատել ենք բանտից, որը եղել է այս շարժման սկզբնական փուլում: Եթե մենք 2 - 3 տարին մեկ մարդուն ազատում ենք բանտից, իրապես, շատ երջանիկ ենք: Չենք ուզում, որ մարդիկ բանտերում մնան՝ որևէ ժամանակահատված, նույնիսկ մի քանի ամիս: Եվ մինչ այս հանդիպումը, ունեինք մարդիկ, որոնք ազատ արձակվեցին, որոնց մենք սատարել ենք որպես խումբ: Նաև հուսով եմ, որ կառավարությունները սկսում են ուշադրություն դարձնել, որ սա չափանիշ է՝ կրոնական ազատություն բոլորի համար: Մարդու իրավունքների չափանիշն է: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի չափանիշն է: Այն չափանիշ է՝ աճի միտված երկրի համար: Այն պետք է բաց և ընդունելի լինի տարբեր դավանանքների տեր մարդկանց համար, քանի դեռ նրանք խաղաղ դավանում են իրենց կրոնը։

Կարծում եմ, տեսնում եք, որ այս շարժումն, իրապես, սկսում է ավելի շատ գործողություններ և քայլեր ձեռնարկել՝ աճելով ու հզորանալով: Պետք է հասնենք նրան, որ կառավարություններն, իսկապես, ասեն, որ մեր երկրներում երաշխավորելու ենք կրոնական ազատությունը»։

«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:

«Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն:

https://www.amerikayidzayn.com/
https://www.facebook.com/amerikayidzayn
https://www.instagram.com/amerikayidzayn/
https://t.me/Amerikayidzayn

Comment