Այս օրերին Վաշինգտոնում անցկացվում է Միջազգային կրոնական ազատության ամենամյա գագաթնաժողովը, որին մասնակցելու նպատակով, ինչպես հայտնի է, ԱՄՆ մայրաքաղաք է մեկնել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համաժողովի ընթացքում «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության զրուցել է Նյու Ջերսին ներկայացնող կոնգրեսական, հանրապետական Քրիս Սմիթի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հետ տեղի ունեցածի, դրա հնարավոր հետևանքների և Հարավային Կովկասի նկատմամբ Թրամփի վարչակազմի մոտեցումների շուրջ։
Քրիս Սմիթ․ «Դե, այս գագաթնաժողովի առանձնահատկությունն է, որ այն մեկտեղում է աշխարհի տարբեր երկրներից, նաև Միացյալ Նահանգներից բազմաթիվ առաջնորդների այս երկրում։ [Խոսքը] նաև Ամերիկայի հայկական համագումարի [ներկայացուցիչների] մասին է, որոնք անցկացրեցին մեր վերջին նիստը։ [Գագաթնաժողովի շնորհիվ] բոլորը կիսվում են իրենց լավագույն փորձով, լավագույն նշումներով, թե, իրականում, ինչ է կատարվում տեղերում և ինչպես կարող ենք մեղմել այդ վտանգները, որոնք սպառնում են հավատացյալներին ողջ աշխարհում։
Հայաստանում այն կոչվում է ցեղասպանություն, որն իրականացվում է հայ ժողովրդի դեմ, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում։ Շարունակում եմ ցնցված և հիասթափված մնալ, թե ինչպես է [դրա կարևորությունը] նվազեցվել [ԱՄՆ] նախորդ վարչակազմի օրոք: Մենք ունեինք․․․, Ալիևը մարդկության դեմ հանցագործություններ էր կատարում, իսկ հետո մարդիկ հավաքվում էին այնտեղ՝ [Բաքվում] գլոբալ տաքացման գագաթնաժողովին, որը վրդովեցուցիչ էի համարում: Գնացե՛ք այլ վայր, եթե ցանկանում եք խոսել այդ մասին:
Մի՛ գնացեք Բաքու և լեգիտիմացրեք այդ բռնապետին, որի անունն է Ալիև։ Երկու անգամ հանդիպել եմ նրա հետ՝ դեմ առ դեմ իր աշխատասենյակում, և բանավիճել հետը՝ մարդու իրավունքների վերաբերյալ՝ կապված, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի նկատմամբ նրա [կիրառած] հալածանքների հետ: Կարծում եմ, որ պետք է խորացնենք մեր բարեկամությունն ու համերաշխությունը Հայաստանի ժողովրդի հետ՝ դա միանգամայն պարզ դարձնելու համար:
Եվ ոչ ոք դա ավելի լավ չի անում, քան Դոնալդ Թրամփը: Նա շատ ուղղամիտ է, որպեսզի դիմեք և համոզվեք, որ Ալիևը խորապես հիասթափեցրել է: Նկատի ունեմ, որ նա՝ [Ալիևը] պետք է լինի Հաագայում՝ մարդկության դեմ գործած հանցագործությունների համար: Նա այնքան մարդ է սպանել։ Ահա, թե ինչ պետք է անի։ Բանտ է նետել անմեղ մարդկանց ու սպանել, մորթել։ Նա սնունդը որպես զենք օգտագործել է Լեռնային Ղարաբաղում, ինչպես, ասենք, եթե ցանկանար տիրել [Լեռնային Ղարաբաղը] էթնիկ զտումների միջոցով, որն, իրոք, ցեղասպանության այլ անվանում է: Նա՝ [Ալիևը] վտարյալ է և ղեկավարում է վտարյալ մի պետություն»։
«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:
«Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն:
https://www.amerikayidzayn.com/
https://www.facebook.com/amerikayidzayn
https://www.instagram.com/amerikayidzayn/
https://t.me/Amerikayidzayn