MENU

Fun & Interesting

Ովքե՞ր են ամերիկահայությանն առավել ծանոթ գործիչները, որոնք կարող են ընդգրկվել Թրամփի վարչակազմում

Ամերիկայի Ձայն 95,899 lượt xem 2 months ago
Video Not Working? Fix It Now

Դոնալդ Թրամփը հունվարին կվերադառնա Սպիտակ տուն, իսկ մինչ այդ նրա անցումային թիմը տարբեր պաշտոններում առաջադրում է իր թեկնածուներին, որոնց մեծ մասը պետք է ստանա հանրապետական մեծամասնությամբ Սենատի հավանությունը: Նրանցից ոմանք քաջատեղյակ են Հարավային Կովկասի մարտահրավերներին. ՏԵՂորոշում

Առաջադրված թեկնածուների շարքում կան գործիչներ, որոնք իրենց քաղաքական գործունեության ընթացքում այսպես թե այնպես առնչվել են Հարավային Կովկասի տարածաշրջանին, այն խնդիրներին կամ մարտահրավերներին, որոնց առերեսվել կամ առերեսվում է հայությունը: Օրինակ՝ պետքարտուղարի պաշտոնում առաջադրված սենատոր Մարկո Ռուբիոն իր օրենսդրական գործուենության ընթացքում բազմիցս անդրադարձել է Հարավային Կովկասին ու Հայաստանին, իսկ առողջապահության նախարարի պաշտոնի թեկնածու Քենեդի-կրտսերը սերտ կապեր ունի ամերիկահայ համայքնի հետ: Մեկ այլ թեկնածու, դոկտոր Մեհմեդ Օզն էլ իր հերթին քննադատության է ենթարկվել ամերիկահայ շրջանաների կողմից Հայոց ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշման համար:

Հիշեցնենք, ամերիկյան արտաքին քաղաքականությունը սահմանում է ԱՄՆ նախագահը, և թե ինչ քաղաքականություն կորդեգրի Վաշնգտոնը տարածաշրջանում ու հայ-ամերիկյան հարաբերություններում ցույց կտա ժամանակը:

Մյուս կողմից, տարածաշրջանի խնդիրներին ծանոթ լինելու հանգամանքը կարող է դրական անդրադարձ ունենալ այստեղ կայունության և խաղաղությա հաստատման գործում: Այսպիսով, անդրադառնանք մի շարք թեկնածուներին, որոնց անուններն այս կամ այլ կերպ կապված են տարածաշրջանի ու ամերիկահայության հետ:

«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:

https://www.amerikayidzayn.com/
https://www.facebook.com/amerikayidzayn
https://www.instagram.com/amerikayidzayn/
https://t.me/Amerikayidzayn

Trump elections2024

Comment